Լուրջ մեղադրանք. ինչպես է Nike-ը մարզիկներին «պատժում» հղիության պատճառով

19:19   17 մայիսի, 2019

Ամերիկյան Nike սպորտային ապրանքանիշը հրաժարվել է հովանավորել մարզիկներին, երբ նրանք հայտարարել են հղիության մասին, հայտնում է Sky News-ը։

Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից, աթլետ Ջոան Փեյվին պատմել է, որ ընկերությունը «պատժել է» կանանց ընտանիք կազմելու ցանկության պատճառով։ «Երբ ես հայտնեցի հղիության մասին, իմ պայմանագրի գործողությունը նույն պահին դադարեցված էր»,- խոստովանել է Փեյվին։

Great Britain's Jo Pavey

Նույնը տեղի է ունեցել նաեւ ԱՄՆ-ից վազորդ Ալիսա Մոնտանայի հետ, որը համաշխարհային ճանաչում է ստացել՝ մրցություններին մասնակցելով հղիության ութերորդ ամսում։ «Ամենամեծ անհամաձայնություն այն էր, որ նրանք չեն պահպանում այն, ինչ քարոզում են»,- բողոքել է մարզիկը՝ նկատի ունենալով ապրանքանիշի Just do it նշանաբանը (պարզապես արա դա)։ Նա կարծում է, որ իբրեւ մոտիվացնող նշանաբանը ստեղծված է միայն հեռուստատեսային արշավների համար եւ իրական կյանքում իրական կանանց համար չի աշխատում։

Похожее изображение

Սակայն Nike-ի ներկայացուցիչները վստահեցում են, որ ընկերությունն արդեն իսկ վերանայել է աթլետների հետ համագործակցության քաղաքականությունը։ Նրանց խոսքով՝ 2018թ.-ից սկսած ապրանքանիշը հղիության պատճառով չի դադարեցրել համագործակցությունը ոչ մի մարզիկի հետ։



© NEWS.am STYLE