Բելլա Հադիդը համբուրվել է վիրտուալ աղջկա հետ

20:11   17 մայիսի, 2019

Ո՞վ կարող էր մտածել, որ կգա օրը, երբ սովորական կդառանան թվային մոլեդները, որոնք ստեղծված են նորաձեւության ապրանքանիշերի գովազդի համար։ Calvin Klein-ը նոր քայլի է դիմել՝ միավորելով իրականությունն ու վիրտուալ տարածությունը. ապրանքանիշի նոր հոլովակում 22-ամյա Բելլա Հադիդը համբուրվում է 19-ամյա բլոգեր Լիլ Միկելայի հետ։

Похожее изображение

Լիլը ոչ միայն համագործակցում է բազմաթիվ ապրանքանիշերի հետ, այլեւ Instagram-ի էջ է վարում, որը մեկուկես մլն հետեւորդ ունի եւ ուրախացնում է ճանապարհորդություններից վառ լուսանկարներով։ Աստղերից միակ տարբերությունը. նա իրականում գոյություն չունի եւ վիրտուալ է։

Белла Хадид и Лил Микела

Գովազդային հոլովակում, որը  Calvin Klein-ը ներբեռնել է YouTube-յան ալիքում, Լիլը մոտենում է Բելային, որը լուսանկարվում է։ Երկուսն էլ ապրանքնաիշի նոր հավաքաշուի հագուստ են կրում։ Մոդելը կարճ տոպ եւ շորտ է կրում, իսկ նրա զուգընկերը՝ մուգ կարմիր սպորտային կոստյում։

«Կյանքը բաղկացած է նոր դռներ բացելուց։ Դրանց ետեւում նոր երազանքներ են թաքնված, որոնց մասին դուք նույնիսկ պատկերացում չունեք»,- ասում է Հադիդը։ Աղջիկները համբուրվում են, ապա նայում միմյանց։



© NEWS.am STYLE