«Քննադատությունից խուսափելու միայն մի միջոց կա». Լիլի Մորտոն՝ համարձակ լանջաբացվածքով զգեստով

21:39   17 մայիսի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում նա խորը լանջաբացվածքով, բաց վարդագույն զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը, ինչպես նաեւ վառ դիմահարդարումը։ «Քննադատությունից խուսափելու միայն մի միջոց կա. ոչինչ մի արեք, ոչինչ մի ասեք, եղեք ոչ ոք»,- մեկնաբանություններում ռուսերեն լեզվով գրել է Մորտոն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Մորտոն խորը դեկոլտեով արծաթափայլ զգեստ էր կրում, վառ դիմահարդարմամբ էր, իսկ վարսերը հավաքված էին։ Կադրին կից նա իր երկրպագուներին տեղեկացրել էր հումորային հաղորդման հերթական եթերի մասին։



© NEWS.am STYLE