Օլգա Բուզովայի նախկին ամուսինը նրանից վերցրած մեքենան նվիրել է նոր կնոջը

23:21   17 մայիսի, 2019

33-ամյա Օլգա Բուզովայի եւ 32-ամյա Դմիտրի Տարասովի բաժանությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Հեռանալով ֆուտբոլիստը նախկին կնոջից ետ էր վերցրել նվերը՝ Mercedes GLE մեքենան։ Այժմ նա այդ մեքենան նվիրել է նոր կնոջը՝ Անաստասիա Կոստենկոյին։

Костенко получила в подарок от Тарасова отобранный им у Бузовой автомобиль

25-ամյա մոդելը դեկրետային հանգստից հետո կամաց-կամաց վերադառնում է ակտիվ հասարակական կյանք։ Անցած տարվա հուլիսին նրանց ընտանիքում ծնվեց առաջնեկը՝ Միլանան։

Երիտասարդ ակտիվ մայրիկին անհրաժեշտ է մեքենա։ Օրերս իր Instagram Stories բաժնում նա կարճ հոլովակ էր տեղադրել, որում պատկերված էր ղեկի մոտ։ Անաստասիան խոստովանել է, որ մեկ տարի յոթ ամիս մեքենա չի վարել։

Ավելի ուշ աստղը եւս մեկ հրապարակում է կատարել, որում բողոքում է ծանր օրվանից։ «Հազիվ եմ ոտքերիս վրա կանգնում։ Ուզում եմ տուն հասնել», - խոստովանում է հոգնած Կոստենկոն։

Ուշադիր հետեւորդների աչքից չի վրիպել այն փաստը, որ մոդելը իրեր է տեղադրում հենց նույն Mercedes-ի սրահում։ Տարասովը ռոմանտիկ կերպով այն նվիրել էր նախկին կնոջը՝ Օլգա Բուզովային։ Սկանդալային բաժանությունից հետո նա մեքենան ետ էր վերցրել, ինչպես նաեւ տունը, որը կառուցվում էր «տարաբուզիկների» ընտանիքի համար։

Օլգան մինչ այժմ չի կարողանում ներել նախկին ամուսնուն։ Նրա արարքի մասին  նա հիշատակել է Քսենիա Սոբչակի շոուի ժամանակ։

Աղբյուրը՝ Cosmopolitan



© NEWS.am STYLE