Քայլի Ջենները բյութի-սկանդալին կրքոտ լուսանկարով է արձագանքել

11:13   18 մայիսի, 2019

21-ամյա ռեալիթի շոուի աստղ, միլիարդատեր Քայլի Ջեններն իր Instagram-ում բնության գրկում տեղի ունեցած քնքուշ ֆոտոշարքից նոր լուսանկար է հրապարակել։ Երիտասարդ մայրիկը համարձակ կերպով ցուցադրել է կազմվածքը։ Նոր կադրում նա կրում է բոդի։ Քայլին նստած է փայտե արկղերի վրա։

Քայլին լուսանկարը մեկնաբանել է՝ ակնարկելով իր Kylie Skin բրենդի հետ կապված օրերս տեղի ունեցած բյութի-սկանդալին։ «Հանգստություն պահպանեք», - գրել է մոդելը։

Մայիսի սկզբին Քայլի Ջենները թողարկել է կոսմետիկայի նոր հավաքածու։ Սակայն որոշ միջոցներ քննադատության են արժանացել։ Փորձագետները Walnut Face Scrub դեմքի սկրաբը համարել են վտանգավոր։ Սկրաբի բաղադրության մեջ է մտնում ընկույզ, որը կարող է լուրջ վնաս հասցնել դեմքի մաշկին։ Նրանց խոսքով՝ ընկույզի կեղեւի կոշտ մասերը մաշկի մեկերեսին միկրոճաքեր են առաջացնում՝ բակտերիաներին հնարավորություն տալով մուտք գործել ավելի խորը շերտեր։

Картинки по запросу Walnut Face Scrub

«Ու թեեւ հրաշալի միջոց է մաշկի մեռած բջիջներից ազատվելու համար, ուժեղ թեփոտող միջոցները կարող են ի վերջո վնասել այն»,- ասել է մաշկի խնամքի ոլորտի փորձագետ Ռոս Փերին։



© NEWS.am STYLE