Տարվա հարսանիք․ Նաստյա Կամենսկիխն ու Պոտապն ամուսնանում են

12:47   18 մայիսի, 2019

Մայիսի սկզբին Պոտապի եւ Նաստյա Կամենսկիխի երկրպագուներին զարմացրել է սպասվող հարսանիքի մասին լուրը։ 13  տարի արտիստները հանդես են եկել համատեղ ստեղծագործական դուետով եւ միշտ կատակի էին վերածում իրենց սիրային կապի մասին հարցին։ Սակայն այժմ երգչուհուն եւ ռեփերին ակտիվ շնորհավորում են հետեւորդներն ու երկրպագուները, քանի որ ամսվա վերջին նրանք պաշտոնապես ամուսիններ կդառնան։

Պոտոպն ու Նաստյան սպասվող արարողության մասին ողջ ինֆորմացիան գաղտնի են պահում եւ մինչեւ այս պահը չեն հաստատել, որ մեյիսի 23-ին նրանք գրանցելու են իրենց ամուսնությունը։ Սակայն սիրահարների ծանոթները հայտնել են, որ նրանց հարսանիքը տեղի է ունենալու Կիեւում, ինչից հետո նրանք մեկնելու են տաք երկիր՝ մեղրամսի։ Նորպսակները մեղրամսից պլանավորում են վերադառնալ հունիսի 3-ին։

Զույգն արդեն տպել է հրավիրատոմսերը, որոնք ուղարկել են հյուրերին։ Բացիկներում ամուսնացողների անունները նշված չեն, սակայն կա թուղթ, որը հատուկ երգչուհու եւ ռեփերի ընկերների համար է։

«Մեր հարգարժան ընկեր, քեզ ու քո կողակցին հրավիրում ենք դարի հարսանիքին։ Մեզ համար պահպանիր մայիսի 23 ամսաթիվը եւ անպայման հաստատիր քո ներկայությունը։ Վերջապես բարի արջուկը ձեռք կբերի իր անգին քարը։ Արի սա գաղտնի պահենք», - գրված է հրավիրատոմսում։

Զույգի ծանոթները հաստատում են, որ հարսնացուն եւ փեսացուն արդեն հայտնի ընկերության հետ պայմանավորվել են միջոցառման կազմակերպման հարցերը։

Աղբյուրը՝ Clutch



© NEWS.am STYLE