Վառ երանգի տոպ, ջինսե տաբատ․ Անահիտ Սիմոնյանը պատրաստ է ամռան գալուն

12:13   18 մայիսի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է վառ կանաճ տոպ, ջինսե տաբատ։ Անահիտ Սիմոնյանը մեղմ ժպտում է։ Իսկ, ահա կադրին կից նա հարցրել է իր հետեւորդ-երկրպագուներին արդյո՞ք պատրաստ են ամռանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա նստած էր մոտոցիկլի վրա։ Անահիտը կրում էր սեւ, ուլտրակարճ վերնաշապիկ զգեստ եւ նույն երանգի շղթայաներով կոշիկներ։ Կադրին կից երգչուհին իր հետեւորդներին տեղեկացրել էր, որ կրում է իր ապրանքանիշի հանդերձանքը։



© NEWS.am STYLE