Քեյթ Մոսսը նկարահանվել է Stuart Weitzman-ի համար

21:28   29 հունիսի, 2013

Stuart Weitzman ապրանքանիշը ներկայացրել է լեգենդար Մարիո Տեստինոյի արած լուսանկարները: Որպես մոդել լուսանկարիչն ընտրել է Քեյթ Մոսսին:

Որպես կանոն, Stuart Weitzman-ի գովազդային արշավներում մոդելները մերկ են նկարահանվում (կոշիկից ուշադրությունը չշեղելու համար), բայց այս անգամ ոճաբանները ոչ միայն կոշիկ, այլեւ հագուստ են հագցրել Մոսսին:

Կադրում Քեյթը հայտնվում է մորթե վերարկուով, մերկ մարմնին հագած շապիկով կամ կոստյումով եւ Stuart Weitzman-ի ծնկներից վեր երկարաճիտ կոշիկներով: Նոր սեզոնի հավաքածուում կան ինչպես բարձրակրունկ, այնպես էլ ոչ շատ բարձր կայուն կրունկով մոդելներ:



© NEWS.am STYLE