Հայկական սերիալներից հայտնի դերասանուհիներ, որոնց տեսել ենք նաեւ սարսափ ժանրում (ֆոտո)

14:14   18 մայիսի, 2019

Հայկական հեռուստասերիալների մեջ վերջին շրջանում գերակշռում են 25 մասից բաղկացած սարսափ ժանրի ֆիլմերը, որտեղ ներկայացված են անսպասելի իրավիճակներ, վախ, հոգիներ, զոմբիներ եւ սարսափելի հոգաբանական ապրումներ: Տարիներ առաջ հայ հեռուստադիտողը դժվար, թե պատկերացներ, որ Հայաստանում սարսափ ժանրի հեռուստասերիալներ կստեղծվեն, սակայն մի քանի հաջողված սերիալների փորձը ցույց է տալիս, որ անհնարինն, իսկապես, հնարավոր է, երբ կա ցանկություն, հետաքրքիր ու լարված սցենար եւ լավ թիմ:

Համոզված ենք՝ բազմասերիանոց ֆիլմերից ծանոթ մեր շատ դերասանուհիների էլ շատերդ դժվարությամբ կպատկերացնեիք սարսափած հերոսուհիների կերպարներում, սակայն դա էլ տեղի ունեցավ: NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում սերիալային մի քանի գեղեցկուհիների, որոնց հասցրել ենք տեսնել նաեւ «արյունոտ» եւ դաժան տեսարաններում:

Էվա Խաչատրյան- («Մահվան ջոկատը»)

Էմմա Սափունջյան-(«Փրկեք մեր հոգիները»)

Աննա Մանուչարյան-(«Փրկեք մեր հոգիները»)

Շուշան Երիցյան-(«Քավարան»)

Եվա Զոհրաբյան-(«Քավարան»)

Մերի Հակոբյան-(«Քավարան»)     

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE