Մադոննան բացահայտել է «Եվրատեսիլ 2019»-ին իր ելույթի մանրամասները

15:46   18 մայիսի, 2019

60-ամյա հայտնի երգչուհի Մադոննան «Եվրատեսիլ 2019»-իեզրափակչում իր մասնակցությամբ շարժել է բազմաթիվ հեռուստադիտողների, ինչպես նաեւ երգի մրցույթի երկրպագուների հետաքրքրությունը։ Բեմ բարձրանալուց միայն օրեր առաջ նա բացահայտել է, թե ինչ երգ է կատարելու։

Իր Instagram-ում փոփ-դիվան պարբերաբար կարճ հոլովակներ է տեղադրում, որոնցով ցուցադրում է  փորձերը։ Մադոննան բեմ է բարձրանալու հատուկ այս առիթով իր համար կարված հանդերձանքով։ Դրա հեղինակը Ժան-Պոլ Գոտյեն է։ Այն երգչուհու ավանդական ոճին համապատասխան է կարված։

View this post on Instagram

A post shared by Madonna (@madonna) on

Ինքը Մադոննան գտնում է, որ նման է Ժաննա դ’Արկի բեմական կերպարին։

Ըստ պայմանագրի աստղը կկատարի երկու երգ․ 1989թ․-ի հիթ Like A Prayer-ը եւ նոր ստեղծագործություն, որի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 16-ին։ Մադոննան այն կատարել է ամերիկացի ռեփեր Quavo-ի հետ։

Մադոննան եւ ռեփերը միասին կերգեն։ Երգչուհին իր հետ Թել Ավիվ է տարել 135 հոգուց բաղկացած թիմին։ Ելույթի համար հոնորարը 2 միլիոն դոլար է։ Բոլոր ծախսերն իր վրա է վերցրել իսրայելցի միլիարդատեր Սիլվան Ադամսը։



© NEWS.am STYLE