Ուլտրակարճ կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ․ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը Փարիզից

15:16   18 մայիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին, ով համերգային շքեղ ծրագրով շրջագայում է աշխարհով,  ներկայացել է սպորտային ոճի հագուստով։ Նա կրում է ուլտրակարճ ջինսե կիսատաբատ, սպիտակ երկար վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում են գլխարկն ու արեւային ակնոցը։ Գրավիչ կադրին կից Լիլիթը գրել է․ «Փարիիիիզ, 2 օրից կհանդիպենք Փարիզի շատ գեղեցիկ դահլիճներից մեկում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր ինքնաթիռում։ Լիլիթ Հովհաննիսյանը սպիտակ բլուզ էր կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգչուհին օգտագործել էր Կոպենհագեն, Դանիա հեշթեգերը։



© NEWS.am STYLE