Սննդաբան Լիլիթ Բաբասյանը շարունակում է բացահայտել նիհարելու մասին ամենատարածված միֆերը

16:17   18 մայիսի, 2019

Հայտնի սննդաբան, «Նոր կյանք նոր մարմնում» գրքի հեղինակը Լիլիթ Բաբասյանը որոշել է օգնել աղջիկներին, ովքեր սխալ սննդակարգի են հետեւում եւ ցրել բոլոր միֆերը նիհարելու մասին:

Այսօր Լիլիթն իր Instagram-ում կրկին անգամ անդրադարձել է նիհարելու մասին միֆերին։ Նա գրել է․

«Նիհարելու մասին միֆերը շատ են։ Այսօր ներկայացնում եմ վերջին 3 միֆը.

Միֆ 13 ❌ Շագանակագույն շաքարն ավելի օգտակար է, քան սպիտակը. իրականում 1 թեյի գդալ շագանակագույն շաքարը պարունակում է 17 կիլոկալորիա, 1 թեյի գդալ սպիտակ շաքարը՝ 16։ Շագանակագույն շաքարը պարունակում է կալցիում, մագնեզիում, սակայն այնքան քիչ, որ իրական օգուտ չկա։ Շաքարը մնում է շաքար, ինչ գույնի էլ լինի։

Միֆ 14 ❌ Նիհարելու համար պետք է բացառել ճարպային սնունդը. իրականում ճարպերն անհրաժեշտ են կյանքի համար, դրանք հանդիսանում են անփոխարինելի ճարպային թթուների աղբյուր։ Պետք է վերահսկել միայն հագեցած ճարպաթթուների օգտագործումը, դրանք պարունակվում են կենդանական սննդի մեջ։ Արյան մեջ դրանց ավելցուկը նպաստում է խոլեստերինի կուտակմանը։

Միֆ 15 ❌ Սպորտով զբաղվելու դեպքում կարելի է ամեն ինչ ուտել. իրականում, եթե դուք պարապմունքից հետո ուտեք հացաբուլկեղեն, քաղցրավենիք և այլ կալորիական սնունդ, ավելորդ կիլոգրամներից հաստատ չեք ազատվի։ Մարզվելիս էլ հիշեք ճիշտ սնվելու մասին»։



© NEWS.am STYLE