Քիմ Քարդաշյան եւ այլ աստղեր, որոնք կիպ զգեստների սիրահար են

22:36   20 մայիսի, 2019

Շատ կանայք յուրօրինակ սեր ունեն կիպ զգեստների հանդեպ։ Cosmo-ն ներկայացրել է հայտնի աստղերի, որոնք հանրությանն են ներկայացել հենց այդպիսի հագուստով։

Քիմ Քարդաշյան

«Ինչպե՞ս է Քիմը հագել այս զգեստը»,- զարմանում էին օգտատերերը՝ դիտելով Met Gala 2019-ի լուսանկարները, որին հայտնի հայուհին Thierry Mugler ապրքանիշի կիպ զգեստ էր կրում։ «Թաց» զգեստը հնարավորություն էր տալիս տեսնելու աստղի մարմնի բոլոր ուրվագծերը։

Բեյոնսե

Եվս մեկ աստղ, որը կրել է Mugler-ի զգեստը։ Երգչուհին այն համադրել էր Maison Michel-ի գլխարկի հետ եւ իսկապես գրավիչ տեսք ուներ։

Դիտա ֆոն Թիզ

Դիտա ֆոն Թիզը եւս կորսետների սիրահար է։ Գոտկատեղի եւ ազդերերի հատվածում լուրջ կոնտրաստը մի կողմից հիացնում է, մյուս կողմից՝ անհանգստություն առաջացնում։

Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր Լոպեսը վերջին շրջանում լրջորեն աշխատում է ոճի վրա եւ հավակնում է փոփ ուղղվածության աստղերի շարքում նորաձեւության կուռքերից մեկի տիտղոսին, սակայն նախկինում հաճախ էր ընտրում զգեստներ, որոնք ակնհայտորեն կաշկանդում էին նրա շքեղ մարմինը։

Քարդի Բի

Քարդի Բիի գրեթե յուրաքանչյուր երկրորդ զգեստ հենց ասյպիսին է։ Հավանաբար հենց այդ պառճառով է նա մարդկանց հիացնում բեմական կերպարներով եւ հագուստով, որն ընտրվում է տեսահոլովակների համար։

Բելլա Հադիդ

Բելլա Հադիդը պրոֆեսիոնալ մոդել է, եւ երբ չափազանց կիպ զգեստ է կրում, բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչպես է նա հագել այն։

Լուսանկարները՝ Getty Images, Legion Media, Instagram

 



© NEWS.am STYLE