Արմինկան հմայիչ լուսանկարներ է հրապարակել

17:51   18 մայիսի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին ներկայացել է վարդագույն հանդերձանքով։ Իսկ հմայիչ լուսանկարներին կից նա գրել է․

«Վերջերս սկսել եմ սիրել ու կրել վարդագույնի այս երանգը։ Միայն չասեք՝ մազերիս գույնից է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին սպիտակ, երկար զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա հրաշալի կազմվածքը։ Արմինկան արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել։ Նրա էջը լի էր հաճոյախոսություններով։ «Միշտ տարբերվող եւ օրիգինալ», «Միշտ գեղեցիկ»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE