Շուշան Երիցյանը նավի վրա արաբական պար է ցուցադրել

18:52   18 մայիսի, 2019

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:

View this post on Instagram

A post shared by Miss Yeritsya (@shushanyeritsyan) on

Շուշան Երիցյանն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել։ Մոդել-դերասանուհին  իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է նավի վրայից։ Հոլովակում Շուշանը կրում է բալագույն բոդի, սպիտակ կիսատաբատ։ Հրապարակմանը կից նա գրել է․

 «Ես՝ արկածախնդիր ու չհանձնվող...

Դու՝ յուրահատուկ, գերբնական...

Ու ինչքան էլ երկրային էիր թվում,

ես կարողանում էի քո երկնային գույները տեսնել ու քո մթությունից անգամ լուսավորվել»։

Ավելի վաղ Շուշան Երիցյանն իր Instagram-ում լուսանկար եւ տեսանյութեր էր տեղադրել, որոնցում բացի իր հրապուրիչ տեսքից, ցուցադրել էր նաեւ հյուրանոցի շքեղ համարը, ուր կանգ էր առել։ Հրապարակումներին կից մոդելը գրել էր․ «Հայելին ռետրո ոճի է, սև հետքերն էլ դրանից են»:



© NEWS.am STYLE