Հաղորդավարուհի Դիանա Մալենկոն՝ առանց շպարի

19:42   18 մայիսի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին  ներկայացրել է առանց շպարի։ Հրապարակված կադրում նրա վարսերը հյուսած են, սպորտային վերնազգեստով է։

Ավելի վաղ Instagram-ի Story բաժնում Մալենկոն հերթական լուսանկարն էր տեղադրել, որտեղ կրկին անգամ ներկայացել էր առանց շպարի: Դիանան լուսանկարի մակագրությունում նաեւ տեղեկացրել էր, որ պատրաստվում է նոր ֆոտոշարք իրականացնել:



© NEWS.am STYLE