«Տուրիստի սեզոնը բացվավ»․ Մկոյի զվարճալի լուսանկարը

20:48   18 մայիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր, հումորային լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է տաքսու վարորդի կերպարում։ Նա բեղերով է, կանգնած է դեղին մեքենայի կողքին։ Իսկ կադրին կից նա գրել է․ «Տուրիստի սեզոնը բացվավ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը ներկայացել էրգիշերազգեստով, հողաթափերով ու պայուսակով։ Հրապարակմանը կից հայտնի դերասանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ռուսաստան, խոպան տեղ, բերման են ենթարկում»:



© NEWS.am STYLE