Հռիփսիմե Հակոբյան եւ Մարտին Մկրտչյան զույգի ջերմ գրկախառնությունը

21:39   18 մայիսի, 2019

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Հռիփսիմեն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը կրում է սեւ, դասական, բեմական հագուստ։ Նրանց հայացքներն ուղղված են միմյանց։ Կադրին կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Սպասու՞մ եք մեր նոր դուետին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին վառ դիմահարդարմամբ էր, կրում էր սեւ հանդերձանք, իսկ կերպարն ամբողջացնում էին երկար ականօղերը։ Նրա ձեռեքում ծաղկեփնջեր էին։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Հռիփսիմեն շնորհակալություն էր հայտնել իր երկրպագուներին, որոնք ներկա էին գտնվել համերգին։



© NEWS.am STYLE