Գրավիչ Մարինկա Խաչատրյանը ցույց է տվել նոր սանրվածքը

22:37   18 մայիսի, 2019

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ժամանցին, հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով հայտնի է սերիալներում մարմնավորած կերպարներով, իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է վարսերի նոր երանգը։

Կադրերում Մարինկան արեւային ակնոցով է, կրում է սպորտային, ամառային վերնաշապիկ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին կիսվել էր գարնանային լուսանկարներով։ Նա մուգ ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վառ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ թեւնոց, վզնոց եւ մատանի։ «Գարուն»,- մեկնաբանություններում գրել էր Մարինկան։



© NEWS.am STYLE