Հարավաֆրիկյան Հանրապետությունում հարձակվել են Շվարցենեգերի վրա (վիդեո)

12:27   19 մայիսի, 2019

Դերասան եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերի վրա հարձակվել են Հարավաֆրիկյան Հանրապետության Սանդտոն քաղաք կատարած այցի ժամանակ։ Պատահարի տեսանյութը հայտնվել է համացանցում։

Կադրերում երեւում է, թե ինչպես է դերասանը շփվում երկրպագուների հետ, երբ նրա մեջքի կողմից վազելով մոտենում է մի մարդ եւ ոտքով ուժեղ հարվածում է նրան։

Independent պարբերականի տվյալներով, Շվարցենեգերը որպես սպորտային մրցումների ժյուրիի անդամ է մեկնել Սանդտոն։ Հարձակման պատճառները չեն հայտնվում։ Հարձակվողը ձերբակալված է։

Ինքը դերասանը կոչ է արել երկրպագուներին չանհանգստանալ տեղի ունեցածի պատճառով։



© NEWS.am STYLE