Որդու ծննդյան վկայականում Մեգան Մարքլը իրեն «անգլիական արքայադուստր» է կնքել

15:26   19 մայիսի, 2019

Ոչ այնքան վաղ անցյալում Մեգան Մարքլը հոլիվուդյան դերասանուհի էր, իսկ այժմ բրիտանական արքայադուստր է դարձել։ Հենց այսպես է արքայազն Հարրիի կինն իրեն անվանել առաջնեկի ծննդյան վկայականում։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Հրատարակչությունը փաստաթղթեր է հրապարակել, որոնց համաձայն Արչի Հարրիսոն Մաունթբաթթեն-Վինձորը ծնվել է Լոնդոնում։ Սակայն դրա մասին միեւնույն է շատերին էր հայտնի։ Իսկ, ահա այն, որ Մարքլն իր մասնագիտությունը նշել է, որպես «Մեծ Բրիտանիայի արքայադուստր» շատերին է զարմացրել։

Մեգան Մարքլը մեկ հարվածով զրոյացրել է տասնյակ տաղանդները։ Անցած տարի համացանցում էր հայտնվել նրա հին ինքնակենսագրականը, որում ապագա «արքայադուստրը» նշել էր իր տաղանդները։ Դրանց թվում էին․ պարելը, երաժշտական եւ մարտական փորձառությունը, իսկ պահուստային կար դեռ ֆիլմում հանդես գալը (փոքրիկ դեր «A Like Like Love» ֆիլմում)։

Դերասանական իր կարիերայի ավարտին Մեգանն արդեն նկարահանվել էր 30 ֆիլմում։ Սակայն այժմ դա ոչ մի նշանակություն չունի։ Հիմա ամերիկուհին հանդիսանում է Արչիի մայրը, որը բրիտանական գահի յոթերորդ ժառանգն է։



© NEWS.am STYLE