Սկանդալ. Մադոննան եւ իսլանդացիները «Եվրատեսիլ»-ի եզրափակչում ցուցադրել են Պաղեստինի դրոշը

11:22   19 մայիսի, 2019

Ամերիկացի փոփ-աստղ Մադոննան եւ իսլանդական Խաթարի խումբը «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակչում ցուցադրել են Պաղեստինի դրոշը, ինչը դուր չի եկել միջազգային երգի մրցույթի կազմակերպիչներին։ Նշենք, որ այն տեղի է ունեցել Թել Ավիվում։

Մադոննայի համարում, որը տեղի ունեցավ մրցութային ծրագրից դուրս, ձեռք ձեռքի բռնած միմյանց գրկել էին երկու պարող, որոնց մեջքին պատկերված էին Իսրայելի եւ Պաղեստինի դրոշները։

Երբ հնչեցնում էին արդյունքները իսլանդացիները, որոնք զբաղեցրել են 10-րդ հորիզոնական, Palestine գրությամբ երկու շարֆ են ցուցադրել։ Ավելի ուշ նրանք սոցցանցերում հոլովակ են տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես են մրցույթի կազմակերպիչները նրանցից խլում արգելված իրը։

Երգի մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ Մադոննայի ելույթի ժամանակ դրոշների ցուցադրությունը համաձայնեցված չի եղել Եվրոպական հեռարձակումների միության (EBU) եւ իսրայելական  ազգային «Կան» հեռուստառադիոընկերության հետ։ ««Եվրատեսիլ» երգի մրցույթը քաղաքական իրադարձություն չէ, ինչը հասցվեց ի գիտութուն Մադոննային», - ասվում է ռելիզում։

Իսլանդացիների պահվածքը եւ EBU-ի հանդեպ հնարավոր կարգապահական խախտումը խոստացել են քննել «Եվրատեսիլի» ավարտից հետո։

Աղբյուրը՝ РИА Новости



© NEWS.am STYLE