Մինչեւ ուշ գիշեր տարեդարձը նշած Ժաննա Լեւինան ցուցադրել է առավոտյան տեսքը

14:27   19 մայիսի, 2019

Comedy Club-ի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան Instagram-ում շատ ակտիվ է, իսկ նրա հումորը հիանալի է։ Ժաննան չի վախենում ծիծաղելի տեսք ունենալուց, ցուցադրում է զվարճալի կադրեր, գրեթե ամեն օր հումորային գրառումներ է կատարում։ 

Գարիկ Մարտիրոսյանի կինն միկրոբլոգի իր էջում լուսանկար է հրապարակել, որում կանգնած է կապիկի լուսանկարի դիմաց։ Իսկ զվարճալի կադրին կցի նա գրել է․ «Երբ մինչեւ գիշերվա ժամը 3-ը տարեդարձդ ես տոնում, իսկ առավոտյան քեզ տեսնում ես հայելու մեջ»։

Ավելի վաղ Ժաննա Լեւինան մեկնաբանել էր Մաքսիմ Գալկինի «երեւակայությունը»՝ բարձր մակարդակով արտասովոր հանդիպման մասին. Վլադիմիր Զելենսկին՝ որպես Ուկրաինայի, Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի, իսկ Գալկինը՝ Ռուսաստանի նախագահ։

«Մաքսիմ, ես համաձայն եմ առաջին տիկին դառնալ։ Դա իմ միակ հնարավորությունն է հանդիպելու Ալլա Բորիսովնայի հետ»,-  կատակել էր Լեւինա-Մարտիրոսյանը։



© NEWS.am STYLE