«Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դանքան Լոուրենսը` իր հաղթանակի ու մյուս մասնակիցների մասին (ֆոտո/վիդեո)

13:04   19 մայիսի, 2019

Ինչպես արդեն հայտնել ենք «Եվրատեսիլ 2019»-ում հաղթեց Նիդերլանդները ներկայացնող Դանքան Լոուրենսը` Arcade (ազարտային խաղ) երգով: Եզրափակչից հետո երգիչը հանդիպել է լրագրողներին ու պատասխանել նրանց հարցերին` իր հաղթանակի, տպավորությունների ու նույնիսկ անձնականի մասին:

Դեռեւս հաղթանակից առաջ, նա նշել էր, որ բիսեքսուալ է, ու այդ մասին հարցին պատասխանեց, որ ամենակարեւորն ընդունելն է, թե ով ես դու, ու կենտրոնանալը քո տաղանդների ու այն ամենի վրա, ինչ կարող ես անել:

Երգիչն անդրադարձել է նաև մրցույթի մյուս մասնակիցներին , հատկապես Շվեդիայի ներկայացուցչին, քանի որ վերջին միավորների արդյունքում պետք է որոշվեր , թե նրանից ով է հաղթում.«Շատ երկար սպասում էր, երկուսս էլ տանջվեցինք»-կատակել է նա:

Խոսելով հաղթանակի մասին Դանքանը նշել է, որ սա երազանք էր, որն իրականություն դարձավ ու որ մինչև վերջին պահը չէր կարողանում հավատալ, որ հաղթել է :

«Համարձակվիր երազել». «Եվրատեսիլ 2019»-ի կարգախոսը հիշեց նա:

Եվրատեսիլի լուսաբանման գործընկերն է Յուքոմը։ Իսրայել մեկնած Ucom-ի բաժանորդները, միանալով Partner շարժական կապի օպերատորին, կվայելեն ինտերնետն ընդամենը 15դրամ/ՄԲ սակագնով։

Վեգա Անդրիասյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE