Ընդգծված աչքերը, թույլ շեշտադրված շուրթերը․ հմայիչ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը

17:33   19 մայիսի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։ Նա կրում է հայերեն տառերով վերնաշապին, սեւ վերնազգեստ։ Շպարում արտահայտված են աչքերը, թույլ շեշտադրված են շուրթերը։

Կադրին կից Էլեն Ասատրյանը գրել է․ «Իր համար մեծ պատիժ է պատրաստում նա, ով զրպարտում է արդարին: Ինչպես ցեցն է վնասում հագուստը, այնպես էլ զրպարտանքը՝ հոգուն...»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ կոստյում էր կրում։ «Երբ ամեն ինչ կործանված է, մտածիր, թե ազատված տեղում ինչ ես կառուցելու»,- սեւ-սպիտակ գունավորմամբ կադրի մեկնաբանություններում գրել էր Էլեն Ասատրյանը։



© NEWS.am STYLE