Spice Girls խմբի երգչուհի Մել Բին տեսողությունը կորցնելու պատճառով հայտնվել է հիվանդանոցում

23:29   19 մայիսի, 2019

Spice Girls հայտնի փոփ-խմբի մեներգչուհի Մելանի Բրաունը (Մել Բի) հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

 

Լազերային միջամտությամբ շտկումներից հետո երգչուհու ձախ աչքն ամբողջությամբ սկսել է չտեսնել։ Ավելի ուշ խնդիրներ են առաջացել նաեւ աջ աչքի հետ։

Շտապ օգնություն ցուցաբերելուց հետո 43-ամյա արտիստուհին տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելի վաղ Մել Բին պատմել էր, որ մեկ անգամ խմբի իր գործընկերներից մեկի հետ սեքսով է զբաղվել։ «Ավելի ուշ մնք դրա վրա պարզապես ծիծաղում էինք», - The Sunպարբերականին տված հարցազրույցում կիսվել է երգչուհին։ Այնուամենայնիվ նա զղջացել է խոստովանության համար։



© NEWS.am STYLE