Ցելյուլիտի հետ կապված սկանդալից հետո Սեդոկովան ամռանն ընդառաջ սկսել է նիհարել ամերիկյան մեթոդով

12:11   20 մայիսի, 2019

36-ամյա Աննա Սեդոկովան ցելյուլիտը ցուցադրող սկանդալային հրապարակումներից հետո ամռանն ընդառաջ որոշել է նիհարել։ Երգչուհին երկրպագուներին պատմել է, որ կշեռքը համարում է «մարդկության վատագույն ստեղծագործութունը»։ Օրերս աստղը կշեռք է նկատել եւ չի կարողացել դիմակայել քաշն իմանալու գայթակղությանը։

Պարզվել է՝ Աննա գիրացել է մեկուկես կիլոգրամով։ Նա հրապարակումն ուղեկցել է զվարճալի հեշթեգով՝ «սա ֆիասկո է, եղբայր»։ Երգչուհին պատմել է մեթոդի մասին, որի միջոցով պատրաստվում է ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ ինտերվալ քաղցածություն։

«Սա դիետա չէ, այլ ավելի շատ կենսակերպ, սակայն նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն։ Մեթոդը չի նշում՝ ինչ է հարկավոր ուտել, այլ պատասխանատու է ժամանակի համար, այն նշում է՝ երբ է հարկավոր ուտել»,- Instagram-ում գրել է Աննան։ Նրա խոսքով՝ ամերիկացիները վաղուց են օգտագործում այս համակարգը, որի համաձայն՝ սննդի հաջորդ ընդունումը տեղի է ունենում 13 կամ 16 ժամ անց։

«16/8 մեթոդը կամ Leangains պրոտոկոլն առաջարկվել է ֆիթնես-փորձագետ Մարտին Բերկհանի կողմից եւ ենթադրում է սննդի ընդունման բացակայություն 16 ժամվա ընթացքում, իսկ մնացած 8 ժամերի ընթացքում սնվում եք 2-3 անգամ։ Իհարկե, ավելի լավ է խուսափել վտանգավոր  մթերքից՝ արդյունքի հասնելու համար»,- նշել է Սեդոկովան։

Հրապարակմանը կից երգչուհին գայթակղիչ լուսանկար է հրապարակել, որը երկրպագուներին համոզել է, որ նա իզուր է մտադրվել նիհարել։



© NEWS.am STYLE