Եվրոպական հեռարձակողների միությունը չեղյալ չի հայտարարի «Եվրատեսիլ»-ում Լոուրենսի հաղթանակը

11:15   20 մայիսի, 2019

Եվրոպական հեռարձակողների միությունը չի չեղարկի Նիդերլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսի հաղթանակը «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է միության պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Գուդմանը։ «Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Գուդմանը պարզաբանել է, որ 2017թ.-ին սոցիալական ցանցերում «Arcade» երգի տեսահոլովակի հրապարակումը, որը կատարել է Լոուրենը, մրցույթում «նրան առավելություն չի տվել»։ Այդ պատճառով երգը թույլատրվել է կատարել մրցույթի ընթացքում։

«Եվրոպական հեռարձակողների միությունը տեղյակ էր, որ Դանքան Լոուրենսի` Նիդելանդների ներկայացուցչի կողմից այս տարի կատարված երգը՝ «Arcade»-ը, 2017թ.-ին հրապարակվել է YouTube-ում։ Եվրոպական հեռարձակողների միությունը ցանկանում է պարզաբանել, որ դա երգի պաշտոնական թողարկում չէր եւ մինչեւ վերջին ժամանակներս այն տեսել է միայն մի քանի հարյուր հանդիսատես, մինչ այդ մասին հայտնի է դարձել մրցույթից առաջ»։

Գուդմանի խոսքով՝ «Եվրատեսիլ»-ի կանոնները, որոնք վերաբերում են երգի կոմերցիոն թողարկմանը, «գոյություն ունեն այն բանի համար, որպեսզի խոչընդոտեն ցանկացած երգի լայն տարածմանը, քանի որ դա կարող է անարդար առավելություն ստեղծել մրցույթի ընթացքում»։ Նա հիշեցրել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ երգերը թողարկվել են, սակայն լայն հանրության սեփականություն չեն դարձել մինչ կանոններով սահմանաված ժամկետները, սակայն «Եվրատեսիլ»-ի ռեֆերենտ խումբը թույլ է տվել, որ դրանք մասնակցեն մրցույթին։

«Հիմնվելով նախորդ որոշումների վրա՝ ռեֆերենտ խումբն այդ կերպ հանգել է այն եզրակացությանը, որ YouTube-ում հրապարակված տեսանյութը Դանքան Լոուրենսին ոչ մի անարդար առավելություն չի տվել «Եվրատեսիլ 2019» մրցույթի ընթացքում, եւ թույլատրվել է երգով մասնակցել մրցույթին»,- եզրափակել է Գուդմանը։

 



© NEWS.am STYLE