Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

11:53   20 մայիսի, 2019

Երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտնել է կուլտային «Գահերի խաղը» սերիալի կոմպոզիտորի՝ Ռամին Ջավադիի հետ համագործակցության մասին։ Թանկյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում գրել է.  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serj Tankian (@serjtankian)

««Գահերի խաղ»-ի այսօրվա էպիկական ավարտից հետո պատիվ ունեմ տեղեկացնելու, որ ընկերս եւ սերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադին ինձ հրավիրել է աջակցել «The Rains of Castamere»-ի վոկալին՝ 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքերից մեկը։ Այժմ այն հասանելի է ներբեռնելու եւ տարածելու համար, եւ ես ոգեւորված եմ, որ ձեզ հետ կարող եմ կիսվել դրանով»,- գրել է նա։



© NEWS.am STYLE