Հմայիչ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը՝ Սաղմոսավանքից

12:41   20 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» սերիալում, նոր լուսանկարները տեղադրել է իր միկրոբլոգում։ Նա ջինսե տաբատ է ընտրել, որը համադրել է վառ վարդագույն բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները, արեւային ակնոցը եւ աքեսեսուարները՝ ժամացույց եւ թեւնոց։ Ըստ սոցիալական ցանցում կատարված նշման՝ լուսանկարներն արվել են Սաղմոսավանքում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին կիսվել էր գարնանային լուսանկարներով։ Նա մուգ ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վառ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ թեւնոց, վզնոց եւ մատանի։ «Գարուն»,- մեկնաբանություններում գրել էր Մարինկան։



© NEWS.am STYLE