Մադոննա Հարությունյանի ոճային լուսանկարն ու մեջբերումը «Եվրատեսիլ»-ում հաղթած երգից

13:45   20 մայիսի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Մադոննան մոխրագույն զգեստ է կրում, որը համադրել է արեւային ակնոցի հետ։ Նա արտահայտիչ դիմահարդարում է ընտրել, իսկ մեկնաբանություններում մեջբերել է «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում հաղթող ճանաչված Նիդերլանդների ներկայացուցչի երգից մի հատված ու հարցրել՝ արդյոք հետեւորդներին դո՞ւր է եկել երգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված կադրերում Մադոննան միջին երկարությամբ զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Կերպարն ամբողաջացրել էին սպիտակ կոշիկները եւ վառ դիմահարդարումը։ «Երջանիկ միտք, երջանիկ կյանք»,- լուսանկարը մեկնաբանել էր ոճաբանը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել, իսկ նրանցից մեկը գրել էր. «Շատ յուրահատուկ եւ տարբերվող»։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE