Օլյա Հակոբյանի գարնանային լուսանկարը

14:15   20 մայիսի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա բաց գույնի վերնաշապիկ է կրում, որը համադրել է ծաղկային պրինտով վերնազգեստի հետ։ Դերասանուհին առանց դիմահարդարման է։

Ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին կրում էր բալագույն վերնաշապիկ, սեւ պիջակ եւ նույն երանգի կիսատաբատ։ Սակայն լուսանկարներում աչքի էր ընկնում Օլյայի բնական եւ թարմ տեսքը։ Լուսանկարին կից դերասանուհու հետեւորդները բազմաթիվ դրկական մեկնաբանություններ էին թողել՝ գնահատելով նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE