Դասական կերպար. Լիա Զախարյանի լուսանկարը

15:15   20 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը, որը հայտնի է սերիալներում մարմնավորած իր կերպարներով, ներկայացրել է իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին դասական կերպարում է. նա ամբողջությամբ սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է նույն գույնի կոշիկների հետ։ Լիան արտահայտիչ դիմահարդարում է ընտրել։ Նա լուսանկարները չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ «Գեղեցիկ, սքանչելի»,- գրել է նրանցից մեկը։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր վառ, գարնանային լուքով: Լիա Զախարյանը լուսանկարներում կրում էր կարճ կիսաշրջազգեստ, ամառային վերնաշապիկ, բարձրակրունկներ։ Նրա հմայիչ կերպարն ամբողջացնում էր փոքրիկ պայուսակը։



© NEWS.am STYLE