Դիմահարդարման սխալները. շատ փայլ

20:19   30 հունիսի, 2013

Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսել՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին:

Եվ այսպես՝ եւս մեկ սխալ. բաց երանգներ եւ շատ փայլ:

«Մարգարտե գույները, լույսն արտացոլող մասնիկները դիմափոշու եւ սնգույրի մեջ, փայլուն շրթներկը. այս ամենը, իհարկե, տոնական տեսք է տալիս, բայց նման կոսմետիկան չպետք է շատ լինի: Փայլն առօրյա դիմահարդարման մեջ անտեղի է, դե, երեկոյանի դեպքում նույնպես պետք է զգույշ լինել՝ չափը չանցնելու համար: Եթե դեմքը փայլում է, թերություններն ավելի նկատելի են դառնում, դեմքը թարմ տեսք չի ունենում, իսկ եթե դիմահարդարման մեջ շատ բաց երանգներ եք գործածել, աչքի է ընկնում ձեր գունատությունը: Այդ պատճառով օգտագործեք փայլ ունեցող մեկ արտադրանքից ոչ ավելի եւ այն քսեք մեկ շերտով միայն»:



© NEWS.am STYLE