Իսկական հայրենասեր. Հայաստանի տեսարժան վայրի լուսանկարը՝ Եվգենի Պետրոսյանի հեռախոսի էկրանին

16:16   20 մայիսի, 2019

Ռուսաստանում հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը հայտնել է նոր համերգային ծրագրի մասին՝ լուսանկարվելով մեքենայի սրահում։ Instagram-ում հրապարակված լուսանկարում Պետրոսյանը պատկերված է՝ հեռախոսը ձեռքին, որի էկրանին Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։

Հումորիստի հեռախոսի էկրակին Արարատի ֆոնին Խոր Վիրապ համալիրի լուսանկարն է։ Հրապարակված լուսանկարը շատ է դուր եկել հայ օգտատերերին, որոնք հումորիստին գովել են հայրենասիրության համար։

Похожее изображение

Ի դեպ, մյուս օգտատերերի ուշադրությունն է գրավել Պետրոսյանի արտաքինը. նա դասական ծաղրածուի հագուստ է ընտրել՝ թիթեռնաձեւ կապված փողկապ եւ շալվարակալ։ Ու թեեւ նա վատ տեսք չուներ, շատ օգտատերեր այն կարծիքին են, որ Եվգենի Վահանովիչն այդպես հագնվելու տարիքում չէ։

 



© NEWS.am STYLE