Քսենիա Սոբչակը եւ Արթուր Ջանիբեկյանն այժմ նույն թիմում են. նախագահի նախկին թեկնածուի նոր պաշտոնը  

17:15   20 մայիսի, 2019

Տաղանդավոր լրագրող, նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակը նշանակվել է «Супер» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր։ Հեռուստաալիքը հեռարձակումներ սկսել է ընդամենը մեկ տարի առաջ, հայտնում է «МК»-ն՝ հղում անելով «Գազպրոմ մեդիա» հոլդինգին։  

Նշվում է, որ Սոբչակը պատասխանատու է մի շարք նախագծերի զարգացման համար եւ մասնակցություն կունենա ժամանցային նախագծերի սեգմենտին։

«Супер»-ը ռուսական ժամանցային հեռուստաընկերություն է, որը հիմնականում ներկայանում է որպես ընտանեկան դիտման համար ռոմանտիկ կոմեդիաների հեռուստաալիք։ ТНТ, ТНТ4, ТВ-3, 2х2 и Пятница հեռուստաալիքների հետ միասին ներառված է «Գազպրոմ մեդիա»-ի կազմում, որի գլխավոր տնօրենը Արթուր Ջանիբեկյանն է։

Բացառված չէ, որ Սոբչակին պաշտոնն առաջարկվել է նրա «Զգուշացեք, Սոբչակն է» Youtube-յան հաջողված շոուի շնորհիվ։ Դրա թողարկումներից մեկի ընթացքում հայտնվել է նաեւ Արթուր Ջանիբեկյանը։ Անատոլի Սոբչակի դուստրն այցելել էր Օլգա Բուզովայի BuzFood ռեստորան, որը լուրջ քննադատության էր ենթարկել։ Բացի այլ հանգամանքներից՝ նա Բուզովային մեղադրել էր կեղծ այցելուներին կաշառելու համար։ Սակայն հայտնի հաղորդավարուհու նախագծների մասին զրույցի ընթացքում ռեստորանում էին հայտնվել «Գազպրոմ մեդիա»-ի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը եւ Բուզովայի տնօրեն Արամ Արչերը։ Comedy Club Production-ի հիմնադիրը որոշել էր պաշտպանել «Դոմ 2»-ի հաղորդավարուհուն։

«Օլյան փորձում է ամեն ամեն ինչ, եւ դա վատ չէ։ Հարկավոր է տարատեսակ բաներ փորձել՝ քոնն ընտրելու համար։ Ես համոզված եմ, որ որոշ ժամանակ անց նա կթողնի իր սկսածի մեծ մասը, եւ կմնան այն նախագծերը, որոնցով կշարունակի զբաղվել։ Օլյան ճիշտ ձեռքերում է եւ ճիշտ ուղղության վրա»,- ասել էր Ջանիբեկյանը։

 



© NEWS.am STYLE