Ավանդույթ է դարձել. նոր բացթողում «Գահերի խաղի» եզրափակիչ էպիզոդում

20:13   20 մայիսի, 2019

Դժվար է նկարագրել երկրպագուների հույզերը «Գահերի խաղի» եզրափակիչ սերիան դիտելուց հետո... Սերիալը ցուցադրվում էր 2011թ.-ից եւ դարձել էր հեռուստատեսային սերիալիների յուրօրինակ «վերածնունդ», որոնք նախկինում լուրջ չէին ընդունում։ Սակայն գտնվել են նաեւ այնպիսիք, որոնք ջրով լի պլաստիկ տարաներ են նկատել, որոնք հայտնվել են կադրում։ Դրանցից մեկը Սեմ Թարլիի ոտքերի մոտ էր, երկրորդը՝ Ջենդրիի եւ Դավոսի ոտքերի ետեւում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ սերիալի հեղինակները եւս մեկ բացթողում էին թույլ տվել. վերջին եթերաշրջանի չորրորդ սերիայում Դեյներիսի առաջ  Starbucks-ի բաժակ էր դրված։ Եվ սա, հավանաբար, վերջին բացթողումն է... Մենք կկարոտենք։

Աղբյուրը՝ CNN



© NEWS.am STYLE