«Արդեն ուզում եմ՝ ամառային արձակուրդները սկսվեն». Արմինկան ներկայացրել է առօրյա կերպարը

18:13   20 մայիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին ջինսե հագուստ է կրում՝ տաբատ եւ բաճկոն, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Արդեն ուզում եմ՝ ամառային արձակուրդները սկսվեն։ Ուզում եմ քնել առավոտյան։ Կա՞ն թեմայի մեջ մամաներ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր մայրիկի հետ։ Արմինկան սպիտակ հագուստ էր կրում եւ վառ դիմահարդարմամբ էր։ «Երջանիկ եմ, որ կարողացա իսկական տոն պարգեւել մորս»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, որը կատարումներով հանդես էր եկել Մայրերի օրը։



© NEWS.am STYLE