Ռուբեն Հովհաննիսյանը լքում է ТНТ-ի մարկետինգի ղեկավարի պաշտոնը

18:36   20 մայիսի, 2019

Մեդիամենեջեր Ռուբեն Հովհաննիսյանը լքում է ТНТ հեռուստաալիքի մարկետինգի ղեկավարի պաշտոնը։ Գլխավոր տնօրենի՝ մարկետինգի գծով տեղակալի պաշտոնը թողնելու որոշումը նա կայացրել է ապրիլի սկզբին, սակայն ընկերությունը կլքի մայիսի վերջին՝ հեռուստաալիքի ամենասպասված նախագծերից մեկի թողարկումից հետո։ Խոսքը «Толя Робот» սերիալի մասին է, հայտնում է Sostav.ru-ն՝ վկայակոչելով հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։

Ռուբեն Հովհաննիսյանը ТНТ-ի թիմին միացել է 2016թ.-ի հոկտեմբերին։ Պաշտոնում նրա առջեւ խնդիր էր դրված հեռուստաալիքի դիրքավորման եւ մարկետինգային մարտավարության ձեւավորման, մարկետինգի բաժնի վերակազմավորման, ռեբրենդինգի անցակացման առնչությամբ. այդ խնդիրները մի քանի տարվա ընթացքում հաջողությամբ լուծվել են։

Картинки по запросу рубен оганесян

«Շնորհակալ եմ անհատապես յուրաքանչյուրին եւ հեռուստաալիքին ամբողջությամբ ТНТ անունով մեծ, լավ աշխարհի մաս լինելու եւ մարկետինգում երբեմն ահնար բաներ անելու համար։ ТНТ-ն լքելու որոշումը կայացվել էր դեռ ապրիլին եւ շատ բարդ էր, սակայն ժամանակն է առաջ շարժվելու։ Հիմա ես իսկապես պատրաստ եմ եւ ցանկանում եմ զարգանալ առավել գլոբալ ուղղությամբ, քան պարզապես մարկետինգն է։ Մարկետինգը մեր ամեն ինչն է, սակայն բովանդակությունը թագավորն է (is the king): Ամռանը ես ավարտում եմ Global Executive MBA-ը եւ ծրագրում եմ ստացածս բոլոր գիտելիքները կիրառել պրակտիկայում»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Картинки по запросу рубен оганесян

ТНТ-ում Ռուբենը ղեկավարում էր մարտավարական մարկետինգի բոլոր ուղղությունները՝ եթերային եւ ոչ եթերային առաջխաղացում, PR, digital, դիզայն, ինչպես նաեւ հեռուստաալիքի գովազդային արշավների անցակցում։ Ռուբենը բազմաթիվ հաջողված նախագծերի հեղինակ է. բազմաթիվ անգամներ աճել է ТНТ-ի հետեւորդների թիվը. «ВКонтакте» -ում հեռուստաալիքի խմբի հետեւորդների թիվը 2 մլն-ից հասել է 5-ի,  Instagram-ում՝ 7 մլն-ից 11.6 մլն-ի, թողարկվել են առաջախաղացման ТНТ-PREMIER արշավը, սերիալներ «Տնային կալանք» («Домашний арест»), «Զանգահարեք դի Կապրիոյին» («Звоните ДиКаприо»)։ Ռուբենի ղեկավարությամբ իրականացվել է նաեւ «Матч ТВ»-ի ակտիվության մարկետինգային աջակցումը ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ընթացքում, ինչը հանգեցրել է ռեկորդային թվերի։



© NEWS.am STYLE