Հայտնի հաղորդավար Կարեն Քոչարյանին Մոսկվայի կենտրոնում լինգով ծեծի են ենթարկել

19:19   20 մայիսի, 2019

Հայտնի հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը Մոսկվայի կենտրոնում ծեծի է ենթարկվել։ Նրա վրա են հարձակվել լինգով եւ կոտրել ճաճանչոսկրը։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ «ЧЕ!» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վտանգավոր կապեր» («Опасные связи») ռեալիթի-շոուի ընթացքում, որն օգնում է բացահայտել անհավատարիմ զուգընկերներին։

Картинки по запросу карен кочарян опасные связи

Հարձակումը տեղի է ունեցել հերթական հետաքննությունը սկսելուց հետո, երբ նկարահանման խումբն արդեն հեռացել էր։ Կարենը շոուի մասնակից աղջկա հետ կանգնած է եղել մուտքի մոտ։ Աղջիկը հեռուստատեսություն էր դիմել կասկածների պատճառով, որ ամուսինը դավաճանում է իրեն։ Այդ պահին զայրացած ամուսինը դուրս է եղել մուտքից՝ ագրեսիվ կերպով պահանջելով իրեն տալ թաքնված տեսախցիկով արված տեսագրությունները։ Երբ նա տեսել է, որ օպերատորն արդեն հեռացել է, որոշել է դաժանորեն պատժել Կարեն Քոչարյանին։ Քոչարյանը կոտրվածնքերով հոսպիտալացվել է, սակայն նշում է, որ հեշտությամբ է ազատվել նրանից։

«Ինչպես ասում են, լինգի դեմ հնարք չկա։ Հերոսները, ինչպես հայտնի է, երբեմն վատ ավարտ են ունենում։ Այնպես որ ես հեշտությամբ եմ ազատվել։ Ես հասկանում եմ՝ ինչ է կատարվում մարդկանց հետ այդպիսի իրավիճակներում։ Եվ դա ամենասարսափելին չէ։ Լինգը կարող էր հարվածել ցանկացած մեկի գլխին, եւ դա տխուր կլիներ։ Իսկ հիմա ամեն ինչ կարգավորվեց, եւ փառք Աստծո»,- Կարեն Քոչարյանի խոսքերը մեջբերում «Дни.Ру»-ն։



© NEWS.am STYLE