Սպիտակ զգեստ ու գեղեցիկ դիմահարդարում. Իննա Խոջամիրյանի նուրբ կերպարը

20:43   20 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Դերասանուհին, որը «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իննան սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է խոշոր ականջօղերի հետ։ Նա արտահայտիչ դիմահարդարում է ընտրել. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Լուսանկարն, ամենայն, հավանականությամբ, արվել է նկարահանման հրապարակում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Շուշիում։ Իննա Խոջամիրյանը սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր վառ գույնի վերնաշապիկի եւ սպորտային կոշիկների հետ։ Իննան պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Թռի-վռի մի Իննա»։



© NEWS.am STYLE