Զելենսկուն ծաղրել են սելֆի անել չկարողանալու համար. ֆոտո

22:19   20 մայիսի, 2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երդմնակալության օրը որոշել է սելֆի անել մարդկանց հետ, սակայն նրան ծաղրել են։ Խնդիրն ան է, որ նա շփոթել է հեռախոսի տեսախցիկները, երբ երկրպագուների հետ սելֆի է արել Գերագույն ռադայի առաջ։

Երդմնակալության արարողությունից առաջ Զելենսկու կողմնակիցները, որոնք հավաքվել էին պառլամենտի շենքի առաջ, նրան խնդրել են համատեղ սելֆի անել, հայտնում է Depo.ua-ը։

Картинки по запросу зеленский селфи

Զելենսկին վերցրել է հեռախոսը, սակայն այն սխալ կողմով է պահել։ Թե ինչ լուսանկար է ստացվել, մնում է միայն գուշակել։



© NEWS.am STYLE