«Այլեւս ցավ չեմ զգում». Օլգա Բուզովան ցույց է տվել մարմնի քերծվածքներն ու կապտուկները

23:19   20 մայիսի, 2019

33-ամյա Օլգա Բուզովան հետեւորդներին ցույց է տվել՝ ինչ զոհողություններ է ստիպված լինում անել հանուն կարիերայի։ «Դոմ 2»-ի աստղը լուսանկար է հրապարակել, որում նստած է սեղանին։ Օլգան սպիտակ խալաթ է կրում, գուլպաներ եւ հողաթափեր։ Բուզովան ցուցադրել է քերծվածքներն ու կապտուկները ծնկների հատվածում։

«Հաջողությունը պատահականություն չէ, ինչպես որոշ մարդիկ սովոր են մտածել։ Դա հսկայական եւ ծանր աշխատանք է, համառություն, աշխատունակություն, հաստատակամություն, երբեմն նաեւ ցավ։ Բայց այդ ցավի, կապտուկների եւ հոգնածության միջով ես գնում են դեպի նոր նպատակներ։ Եվ դա արժե դրան»,- Instagram-ում գրել է Բուզովան։

Բուզովայի ծնկների հատվածում կապտուկները հայտնվել են «Маёвка Лайв» երաժշտական փառատոնին ելույթից հետո, որը Մոսկվայում տեղի է ունեցել մայիսի 18-ին։



© NEWS.am STYLE