«Միակ բանը, որ փոխում է մեզ սերն է...». Տաթեւիկ Ադումյանի հմայիչ լուսանկարը

21:41   20 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Տաթեւիկը սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է վզնոցների հետ։ Դերասանուհին արտահայտիչ դիմահարդարում է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Իմաստությունն ու կյանքի փորձը չեն փոխում մարդուն: Ժամանակը չի փոխում մարդուն: Միակ բանը, որ փոխում է մեզ՝ ՍԵՐՆ Է...»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տաթեւիկ Ադումյանը ներկայացրել էր իր առօրյա կերպարը։ Նա կրում էր գունվոր հետաքրքիր զգեստ, երկար գուլպաներ, կաշվե բաճկոն, իսկ կերպարն ամբողջացնում էր շարֆը։ Կադրերին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE