«Իմ 8-ամյա սեր». Անահիտ Սիմոնյանը սիրառատ լուսանկարներ է հրապարակել որդու հետ

12:47   21 մայիսի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարներով։

Հմայիչ երգչուհին ու մայրիկը իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, լուսանկարներ է հրապարակել որդու՝ Արմանի հետ։ «Իմ 8-ամյա սերը»,- կադրերից մեկը մեկնաբանել է Անահիտ Սիմոնյանը։ Նա վառ գույնի տոպ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարում է ընտրել։ Մյուս լուսանկարում Անահիտը վառ բլուզ է ընտրել, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա նստած էր մոտոցիկլի վրա։ Անահիտը կրում էր սեւ, ուլտրակարճ վերնաշապիկ զգեստ եւ նույն երանգի շղթայաներով կոշիկներ։ Կադրին կից երգչուհին իր հետեւորդներին տեղեկացրել էր, որ կրում է իր ապրանքանիշի հանդերձանքը։



© NEWS.am STYLE