Ամառային տրամադրություն. Լետիցիա թագուհին՝ Sandro-ի զգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով

11:45   21 մայիսի, 2019

Իսպանիայի առաջին տիկին Լետիցիա թագուհին երկրի մայրաքաղաքում միջոցառման է մասնակցել, որի համար ընտրել է Sandro ապրանքանիշի զգեստը։

Թագուհին կապույտ եւ նարնջագույն երանգներով զգեստը համադրել էր բարակ գոտու հետ, ինչու թույլ էր տալիս ընդգծել բարակ գոտկատեղը։ Կերպարն ամբողջացնում էին Magrit ապրանքանիշի բարձրակրունկ կոշիկները եւ փոքրիկ պայուսակը։ Թագուհու համար նուրբ դիմահարդարում է ընտրվել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images, WireImage



© NEWS.am STYLE