«Ծնունդդ շնորհավոր, իմ հայազգի քույր». Քիմը Շերին շնորհավորել է արխիվայրին լուսանկարով

11:08   21 մայիսի, 2019

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ում ծննդյան օրվա առիթով շնորհավորել է երգչուհի Շերին։ Քանյե Ուեսթի կինը հրապարակել է 73-ամյա փոփ աստղի մի  քանի լուսանկար, որոնք արվել են երիտասարդ տարիքում՝ նրան անվանելով «հայ թագուհի»։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայազգի քույր»,- գրել է Քիմը։ Քարդաշյանը մի անգամ չի ասել, որ հիանում է Շերով։ Met gala-ի ընթացքում տված հարցազրույցում աստղը հայտարարել է, որ երգչուհին իր համար ոճի կուռք է եւ կրկնօրինակել էր 73-ամյա աստղի կուլտային կերպարը։

«Ես լսել եմ, որ միջոցառմանը ներկա կլինի Շերը։ Նա շատ ոճային է եւ օրինակ է ինձ համար։ Ինձ նաեւ շատ է դուր գալիս Նաոմիի ոճը (Քեմփբել) եւ բոլոր դասական դերասանուհիները։ Բայց ամեն դեպքում կնշեմ Շերի անունը։ Ես շատ կուրախանամ, եթե այսօր այստեղ հանդիպեմ նրան։ Նա իմ հայազգի քույրն է»,- հայտարարել էր ռեալթի շոուի աստղը։

Կարճ հարցազրույցից անմիջապես հետո Քարդաշյանը հաստատել էր իր խոսքերը. Met Gala-ին հաջորդած երեկույթի համար աստղն ընտրել էր կապույտ գույնի, լատեքսից պատրաստված զգեստ, որը խորը լանջաբացվածք ուներ եւ փայլուն ծոպեր, ինչպես նաեւ երկարաճիտ կոշիկներ։ Քանյե Ուեսթի կինը կերպարն ամբողջացրել էր արտասովոր կեղծամով։ 



© NEWS.am STYLE