Սարիկ Անդրեասյանի նոր «Ռոբո» ֆիմի թրեյլերը. ինչպես են ընկերանում տղան ու ռոբոտը

12:19   21 մայիսի, 2019

«Централ Партнершпип» ընկերությունը ներկայացրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի (Ռուաստանում հայտնի ռեժիսոր, որը աշխարհին նվիրել է «Երկրաշարժը» ֆիլմը) «Ռոբո» ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը։

Ֆիլմի գործողությունները զարգանում են 12-ամյա Միտյայի շուրջ, որը երազում է կոմիքսներ նկարել սուպերհերոսների մասին։ Սակայն տղայի ծնողները՝ ինժեներ-ռոբոտատեխնիկները, ցանկանում են, որ նա գնա իրենց հետքերով։ Միտյան աջակցություն եւ ըմբռնում է գտնում այնտեղ, ուր չէր սպասում՝ ծնողների կողմից ստեղծված А-112 ռոբոտ-փրկչի կամ պարզապես Ռոբոյի կողմից։ Նրանց անհավանական արկածներ են սպասվում, որոնց ընթացքում Միտյան նոր ընկերոջը կսովորեցնի հավատալ իրեն եւ երազանքներին, իսկ Ռոբոն տղայի համար կդառնա պատասխանատվության ու տղամարդկության օրինակ։

Ֆիլմը ռուսական վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 12-ին։



© NEWS.am STYLE