Կարճ զգեստ, երկարաճիտ կոշիկներ. Լիլուի նոր լուսանկարները

13:43   21 մայիսի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին կարճ, սեւ զգեստ է կրում, որը համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են փոքրիկ պայուսակն ու խոշոր, գունավոր ականջօղերը։ Լիլուն վառ դիմահարդարմամբ է, կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։ «Բարի առավոտ»,- կադրերից մեկը մեկնաբանել է Լիլուն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին կիսվել էր ընտանեկան կադրով Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է. Լիլուն լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր փոքրիկ որդու հետ եւ ջերմ գրկել էր նրան։ Երգչուհին, ի դեպ, հենց նրա պատկերով վերնաշապիկ էր կրում։



© NEWS.am STYLE