«Անհավատալի է...». բալիկի սպասող Լուսինե Թովմասյանի հմայիչ լուսանկարը

16:13   21 մայիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որը սպասում է երկրորդ բալիկի ծնունդին, կիսվել է նոր, հմայիչ լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն բաց գույնի տաբատ է կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Նրա ձեռքին ուլտրաձայնային հետազոտության լուսանկարն է։ «Անհավատալի է. մի քանի օրից լրանում է 30 շաբաթը»,- մեկնաբանություններում գրել է գեղեցկուհին։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրում Լուսինեն կրում էր շքեղ, վարդագույն զգեստ, որն ընդգծել էր սլացիկ ոտքերը, վարդագույն բարձրակրունկներ, իսկ կերպարն ամբողջացնում էր վզնոցը։ Երիտասարդ մայրիկը վառ դիմահարդարմամբ էր, վարսերը՝ հավաքված։ Լուսինե Թովմասյանը կադրին կից գրել էր․ «Կարծես ոչինչ չէր փոխվել, հիշողության գրկում»։

Լուսանկարները՝ Pargev Aydinyan Photography



© NEWS.am STYLE